Կարծում եմ Ռաֆան կխաղա եւս 3-4 տարի. Տոնի Նադալ

Իսպանացին չի պատրաստվում հեռանալ մեծ սպորտից

Աշխարհի նախկին առաջին ռակետ Ռաֆայել Նադալի հորեղբայր, նախկին մարզիչ Տոնի Նադալը պատմել է, որ իսպանացի թենիսիստը դեռ չի մտածում կարիերան ավարտելու մասին:

«Աբու Դաբի մեկնելուց մեկ օր առաջ Նադալը ցավեր զգաց եւ որոշեց չմասնակցել մրցաշարին։ Եթե նա խաղար, ապա կբարդացներ վնասվածքը։ Դրա պատճառով նա կարող էր բաց թողնել մի քանի ամիս

Ռաֆան լավ մարզավիճակում է Australian Open-ից առաջ։ Նա մարզվել է ու չի խաղացել, բայց լավ վիճակում է։ Նադալը գրեթե միշտ արագ է վերականգնվում վնասվածքներից:

Չեմ կարծում, որ 2019 թվականը վերջինն է լինելու նրա կարիերայում։ Ինձ թվում է, որ նա կխաղա եւս 3-4 տարի»,- Տոնի Նադալի խոսքը մեջբերում է El Larguero-ն:

Հիշեցնենք, որ հունվարի 14-ին մեկնարկող Australian Open-ի առաջին շրջանում 32-ամյա Նադալը խաղալու է ավստրալացի Ջեյմս Դակվորտի հետ: