Լուկաշենկոյի որդին «ստիպել է» հորն արտասվել

Նիկոլայ Լուկաշենկոն առաջին անգամ չէ հրապարակավ դաշնամուր նվագում

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մրցանակներ է հանձնել «Հոգևոր վերածննդի համար»: Մրցանակի դափնեկիրներից մեկը դարձել է երգչուհի Յուլիա Բիկովան:

Ինչպես ներկայացնում է ONT TV Channel-ը, մրցանակաբաշխության արարողության ավարտին նա կատարել է Куточак Беларусі երգը: Բեմում նրան ընկերակցել են դաշնակահար Նիկոլայ Լուկաշենկոն և վերջինիս երաժշտության ուսուցչուհի Ելենա Աստաշկինա-Միսլիվչիկը:

Հեռուստաալիքի ռեպորտաժում երևում է, թե ինչպես է Ալեքսանդր Լուկաշենկոն երգի կատարման ժամանակ հանում թաշկինակն ու սրբում աչքերը: Աղբյուրը նշում է, որ Նիկոլայ Լուկաշենկոն առաջին անգամ չէ հրապարակավ դաշնամուր նվագում: