Պուտինը պատժում է Հայաստանին. Սերգեյ Ալեքսաշենկո

Սա նման է պատժի՝ ցույցերի ճնշման ներքո նախագահի հրաժարականի համար

Ռուսաստանի կողմից Հայաստանի համար գազի թանկացումը պատիժ է թավշյա հեղափոխության համար: Նման կարծիք «Эхо Москвы»-ի եթերում հայտնել է տնտեսագետ Սերգեյ Ալեքսաշենկոն:

«Հայաստանի համար սա նման է պատժի՝ ցույցերի ճնշման ներքո նախագահի հրաժարականի համար:

Պուտինի համար դա անընդունելի է, հետևաբար երկիրը պետք է պատժվի»,-analitik.am-ի փոխանցմամբ՝ ասել է նա:

Հիշեցնենք, որ հունվարի 1-ից ռուսական գազի համար Հայաստանը սահմանին վճարում է 165 դոլար, 150 դոլարի փոխարեն: