Անցած տարվա Հայաստանի տնտեսական աճը կլինի 5,3 տոկոս

Համաշխարհային բանկը Հայաստանի տնտեսական աճի դանդաղում է կանխատեսում

2018 թվականի համար Հայաստանի տնտեսական աճը կլինի 5,3 տոկոս։ Այս եզրակացությանն են եկել Համաշխարհային բանկի մասնագետները՝ գնահատելով Հայաստանի տնտեսական իրավիճակը։ Թեև տարին ավարտվել է, սակայն այս թիվը կանխատեսումային է, քանի որ հաշվարկները չեն ամփոփվել։

Իսկ արդեն 2019 թվականի վերաբերյալ Համաշխարհային բանկում եկել են եզրակացության, որ Հայաստանի տնտեսական աճը կդանդաղի ու 2018 թվականի 5,3 աճի փոխարեն այս տարի տնտեսական աճը կլինի 4,3 տոկոս, և միայն 2020 թվականին այն նորից կսկսի արագանալ՝ հասնելով 4,6 տոկոսի։

Նույն ծավալը կպահպանվի նաև 2021 թվականին, և ըստ ՀԲ մասնագետների՝ այդ տարվա ընթացքում նույնպես Հայաստանում կլինի 4,6 տոկոս տնտեսական աճ։

Հայաստանի ու հարևան պետությունների, հայկական տնտեսության վրա մեծապես ազդող Ռուսաստանի տնտեսական ցուցանիշները կլինեն հետևյալը (2018-2021 թվականների ցուցանիշները կանխատեսումներ են):