Համաշխարհային բանկի նախագահը հրաժարական է տվել

Կիմը պաշտոնից հեռանում է 2022 թվականին իր լիազորությունների ժամկետը լրանալուց շատ առաջ

Համաշխարհային բանկի (ՀԲ) ղեկավար Ջիմ Կիմը ազատվել է աշխատանքից, իր իսկ ցանկությամբ:  Պաշտոնաթողությունն անակնկալ է դարձել աշխատակիցների համար: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է բանկի մի աղբյուր:

Համաշխարհային բանկի խմբի նախագահ Ջիմ Յոն Կիմը հայտնել է, որ փետրվարի 1-ից պաշտոնաթող է լինում, իսկ բանկի ղեկավարի պարտականությունները կկատարի գործադիր տնօրեն Քրիստալինա Գեորգիեւան:

Կիմը պաշտոնից հեռանում է 2022 թվականին իր լիազորությունների ժամկետը լրանալուց շատ առաջ: Նա բանկի նախագահ է աշխատել ավելի քան վեց տարի: Հրաժարականի պաշտոնական պատճառը բանկիրի ցանկությունն է վերադառնալու տնտեսության մասնավոր հատված: