Լոնդոնի «Արսենալի» եւ Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը

Մխիթարյանը՝ երկու գոլային փոխանցման հեղինակ
հմ

Whoscored.com-ը ներկայացրել է Լոնդոնի «Արսենալի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը ուկրաինական «Վորսկլայի» դեմ Եվրոպայի լիգայի առաջին տուրի տնային խաղում:

Մխիթարյանը մեկական հարված է կատարել դարպասին եւ դարպասի ուղղությամբ: Հայ ֆուտբոլիստի 51 փոխանցումից թիմակիցներին հասել է 80.4 տոկոսը: 29-ամյա խաղացողը կատարել է 2 առանցքային փոխանցում, 1 անգամ հաջողությամբ շրջանցել է մրցակիցներին, 1 անգամ էլ խլել է գնդակը:

Մխիթարյանը կանոնները խախտել է մի դրվագում, մեկ անգամ էլ հայտնվել է խաղից դուրս վիճակում: Նրա դեմ կանոնների խախտում չի գրանցվել: Տեղեկացնում է NEWS.am SPORT-ը:

Մխիթարյանի խաղը գնահատվել է 7.58 գնահատականով: «Արսենալի» կազմում լավագույնն է ճանաչվել դուբլի հեղինակ դարձած գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը՝ 8.98:

Հիշեցնենք, որ «Արսենալը» հաղթել է 4:2 հաշվով, ամբողջ հանդիպումն անցկացրած Մխիթարյանը դարձել է երկու գոլային փոխանցման հեղինակ: