Համացանցում է հայտնվել Պորոշենկոյի թիկնապահի սպանության տեսանյութը

Տեսանյութում երևում է, թե ինչպես է Պորոշենկոյի թիկնապահն ուժգին հարված ստանում ծնոտին

Համացանցում է հայտնվել տեսանյութ, որում երևում են Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի թիկնազորի անդամներից մեկի սպանության կադրերը:

Ուկրաինայի պետական անվտանգության վարչության 26-ամյա աշխատակիցը ծեծկռտուքի մեջ է մտել ուկրաինացի բռնցքամարտիկ Պյոտր Օչերետյանիի հետ, որն ի դեպ, թիկնապահ Վասիլի Խմելյուկի մահից հետո ինքնակամ ներկայացել է ոստիկանություն: Վերջինիս սպառնում է 15 տարվա ազատազրկում:

Տեսանյութում երևում է, թե ինչպես է Պորոշենկոյի թիկնապահն ուժգին հարված ստանում ծնոտին, ինչից հետո Խմելնյուկն ընկնում է ու այլևս չի կարողանում ոտքի բարձրանալ: Մահացածն ուներ կին ու երկու երեխա:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ: