Ինչ նվիրել Ամանորին՝ հորոսկոպի տարբեր նշաններին

Եթե դժվարանում եք ձեր մտերիմների համար ընտրել նվերներ
Նվերներ

Շուտով Ամանոր է՝ նվերներ ընտրելու ճիշտ ժամանակը: Եթե դժվարանում եք ձեր մտերիմների համար ընտրել այնսպիսի նվեր, որը իսկապես նրանց դուր կգա, ապա պարզեք նրանց հորոսկոպի նշանը և հետևեք խորհուրդներին:

ԽՈՅԵՐ 

Խոյերը պրակտիկ անձնավորություններ են, հետեւաբար, սիրում են պրակտիկ նվերներ։ Նրանց համար կարեւոր է, որպեսզի նվերը լինի օգտակար։ Դա կարող է լինել կենցաղային տեխնիկա, գումար, բջջային հեռախոս եւ անհրաժեշտ այլ մանրուքներ։ Տղամարդ Խոյերը սիրում են նվեր ստանալ կրակայրիչ, զենք կամ գլխարկ, իսկ կին Խոյերը նախընտրում են մորթյա իրեր եւ մետաղյա օրիգինալ զարդեր։

ՑԼԵՐ

Ցլերն իսկական էսթետներ են եւ պրագմատիկ անձնավորություններ, ինչը նշանակում է, որ նրանք կարեւորում են նվերի ինչպես հոգեւոր արժեքը, այնպես էլ նյութականը։ Նրանց կարելի է նվիրել թանկարժեք, հին իրեր, ժամացույց, հայտնի նկարիչների կտավներ եւ այլ արժեքավոր նվերներ։ Տղամարդ Ցլերին դուր կգա թանկարժեք խմիչքը, փողկապը կամ էլ տեխնիկան, իսկ կին Ցլերը նախընտրում են նվեր ստանալ կոսմետիկա, թանկարժեք օծանելիք, բիժուտերիա, ինչպես նաեւ կենցաղային իրեր՝ սպասք, սփռոց կամ տեխնիկա։  

բռգեֆքեդ

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Երկվորյակները շատ ուրախ եւ կենսախինդ անձնավորություններ են, մեծ ինտելեկտի տեր անձիք, որոնք բնավորությամբ նաեւ փոփոխական են։ Այդ իսկ պատճառով նրանց ավելի լավ է նվիրել միանգամից մի քանի նվեր։ Երկվորյակ տղամարդկանց կարելի է նվիրել թանկարժեք գրիչ, կոստյումի զարդ, սեղանի խաղ եւ այլն, իսկ կանանց՝ ոսկյա բացառիկ զարդեր, ինչպես նաեւ արկածային նվերներ՝ թռիչք օդապարիկով կամ ընթրիք՝ երկնաքերի տանիքում։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Խեցգետինները շատ զգացմունքային են, ինչպես նաեւ սիրում են խնայել։ Ինչ էլ դուք նրանց նվիրեք, հավանաբար նրանք արդեն ունեն դա, այնպես որ, ստիպված եք շատ չարչարվել նրանց նվերի հարցում։ Փորձեք նրանց զարմացնել հին իրերով՝ ճամպրուկներ, գրքեր կամ զարդեր։ Տղամարդ Խեցգետիներին կարելի է նվիրել տնային ջրվեժ, սեղանի լամպ կամ թանկարժեք գինի, իսկ կանանց ավելի լավ է նվիրել թալիսմաններ, սպասք, մարգարտյա զարդեր, ինչպես նաեւ մորթյա իրեր։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Առյուծները շատ մեծահոգի եւ շնորհակալ անձինք են, նրանք խենթանում են նվերների համար։ Այդ իսկ պատճառով այդքան էլ կարեւոր չէ, թե ինչ կգնեք, կարեւոր է, որ նվերը գեղեցիկ փաթեթավորեք եւ նույնքան էլ գեղեցիկ մատուցեք։  Տղամարդ Առյուծներին կարող եք նվիրել զենք, թանկարժեք ալկոհոլային խմիչք, փողկապ եւ այլն, իսկ կանայք կնախընտրեն թանկարժեք քարերով զարդեր, օծանելիք կամ ավտոմեքենա։

ԿՈՒՅՍԵՐ

Կույսերը շատ հավաքված, պրակտիկ մարդիկ են, այդ պատճառով նրանց համար ընտրված նվերը պետք է անթերի լինի։ Նրանց դուր կգա ցանկացած նվեր, որը պարզապես չի դրվի դարակում, այլ պետք կգա առօրյայում։ Տղամարդ Կույսերին կարող եք նվիրել տեղեկատու, նոթբուկ կամ հեռախոս, պայուսակ կամ գործիքների հավաքածու, իսկ կանանց դուր կգան արեւային ակնոցները, շարֆերը, անկողնու պարագաները, խոհանոցային իրերը կամ էլ արծաթյա զարդերը։

գթտէռ

ԿՇԵՌՔՆԵՐ

Կշեռքները մասամբ անկանխատեսելի են։ Նրանք գնահատում են արվեստը, օրիգինալությունը եւ շքեղությունը։ Այնպես որ, նրանց ձեռագործ նվերները դուր կգան, ինչպես նաեւ հատուկ նրանց համար գրված երգերն ու բանաստեղծությունները։ Տղամարդ Կշեռքներին պետք է նվիրել նոթատետր, թանկարժեք թեւնոց, թեյի տեսականի եւ այլն։ Կանայք կնախընտրեն նվեր ստանալ կոսմետիկա կամ զարդեր, ձեռնոցներ կամ շարֆ, գլխարկ կամ պայուսակ, ինչպես նաեւ թանկարժեք օծանելիք։

ԿԱՐԻճՆԵՐ

Կարիճները պահանջկոտ անձնավորություններ են, այդ պատճառով, եթե նրանց ձեր նվերը դուր չգա, դուք միանգամից կզգաք դա։ Նվիրեք նրանց հին իրեր, ադամանդներ եւ քարերից պատրաստված զարդեր։ Տղամարդ Կարիճներին դուր կգան զենքն ու էկզոտիկ հուշանվերները, ինչպես նաեւ էրոտիկ բնույթի նվերները, իսկ կանանց ավելի լավ է նվիրել բացառիկ ու վինտաժային օծանելիք, էրոտիկ ներքնազգեստ։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Աղեղնավորները իրական ղեկավարներ են, մեծ հնարավորությունների տեր անձիք։ Նրանց, որպես նվեր, ավելի լավ է տալ գիրք, ճամփորդության տոմս դեպի որեւէ էկզոտիկ երկիր։ Տղամարդ Աղեղնավորներին կարելի է նվիրել ցանկացած բան, որը կընդգծի նրանց ազնվայրությունը, իսկ կին Աղեղնավորները նախընտրում են նվեր ստանալ թանկարժեք բիժուտերիա, օծանելիք, մարզասրահի կամ լողավազանի աբոնեմենտ։

հգձֆփ

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Այծեղջուրները սկզբունքային եւ հաշվենկատ անձինք են, այնպես որ, նրանց թանկարժեք նվերները դուր կգան։ Տղամարդ Այծեղջուրները ուրախ կլինեն, որ նրանց բարեկեցություն բերող նվեր նվիրեք, իսկ կանայք ուրախ կլինեն ստանալ հնագույն զարդեր՝ պատրաստված զմրուխտից եւ ռուբինից։

ՋՐՀՈՍՆԵՐ

Ջրհոսները շատ անկանխատեսելի են։ Նրանց համար նվեր պետք է փնտրել էքսկլյուզիվ խանութներում կամ էկզոտիկ երկրների շուկաներում։ Տղամարդ Ջրհոսներին կարելի է նվիրել արձանիկներ, գուշակության մասին հին գրքեր, թալիսմաններ։ Կին Ջրհոսներին դուր կգան դիզայներական զգեստները, ուղեւորության տոմսերը եւ այլն։

ՁԿՆԵՐ 

Ձկները հանդարտ եւ զգացմունքային էակներ են, որոնք անկեղծ նվերների են սպասում։ Ըստ էության, նրանց համար այդքան էլ կարեւոր չէ, թե ինչ են նվեր ստանում։ Տղամարդ Ձկներին կարելի է նվիրել կինոյի կամ համերգի տոմս, զենք կամ ձայնասկավառակ, իսկ կին Ձկներին՝ թանկարժեք հագուստ, ապակուց արձանիկներ եւ ինտիմ բնույթի նվերներ։ 

Աղբյուրը՝  Astroexplorer.ru