Նավթի համաշխարհային գները 2%-ով աճել են

Brent ապրանքանիշի նավթի մարտյան ֆյուչերսներն աճել են 1,84%-ով՝ հասնելով բարելի համար 53,7 դոլարի

Նավթի համաշխարհային գներն ուրբաթ առավոտյան աճել են 2%-ով, այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

Այսպիսով, Brent ապրանքանիշի նավթի մարտյան ֆյուչերսներն աճել են 1,84%-ով՝ հասնելով բարելի համար 53,7  դոլարի:

Թեթև տեսակի WTI  նավթի փետրվարյան ֆյուչերսների արժեքներն էլ աճել են 2,33%-ով՝  կազմելով  45,65 դոլար՝ մեկ բարելի դիմաց։

Հինգշաբթի Brent ապրանքանիշի նավթի անկումը  հասել է 5%-ի, WTI  նավթինը՝ 4%: