112 տարեկան հասակում մահացել է Երկրորդ աշխարհամարտի ամենատարեց վետերանը

Ռիչարդ Օվերրտոնը հայտարարել էր, որ ոչ մի դեղամիջոց չի ընդունում, իսկ իր երկարակեցության համար պարտական է Աստծուն

112 տարեկան հասակում այսօր մահացել է ԱՄՆ-ում Երկրորդ համաշխարհային պատերազմի ամենատարեց վետերանը եւ երկրի ամենածեր բնակիչը՝ Ռիչարդ Օվերտոնը: Այդ մասին հայտնել է CNN-ը:

Նրա մահը հաստատել են ընտանիքի անդամները: Նրանց խոսքով՝ ավելի վաղ Օվերտոնը հոսպիտալացվել էր թոքաբորբով: Օվերտոնն Օսթինի (Տեխասի նահանգ) ամենատարեց բնակիչն էր, որտեղ նրա պատվին փողոց են անվանակոչել: 2013 թվականին հեռուստաալիքին տված հարցազրույցում Ռիչարդ Օվերրտոնը հայտարարել էր, որ ոչ մի դեղամիջոց չի ընդունում, իսկ իր երկարակեցության համար պարտական է Աստծուն:

«Ես վիսկի եմ խմում իմ սրճարանում: Երբեմն վիսկին խմում եմ մաքուր տեսքով: Ծխում են սիգարներ»,- ասել է նա 107 տարեկան հասակում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: