2:1` B խմբի մեկնարկային տուրում. «Ինտերը» հաղթեց «Տոտենհեմին»

Կամային հաղթանակ «Սան Սիրո» ստադիոնում
тот

Չեմպիոնների լիգայի խաղարկության B խմբի մեկնարկային տուրում «Ինտերը» «Սան Սիրո» ստադիոնում ընդունեց «Տոտենհեմին»:

 Հանդիպումն ավարտվեց տանտերերի կամային հաղթանակով՝ 2:1: Հանդիպման հաշիվը 53-րդ րոպեին Էրիկ Լամելայի փոխանցումից հետո բացեց Կրիստիան Էրիկսենը,- տեղեկացնում է tert.am-ը:

 «Ներաձուրիները» պատասխան գնդակը խփեցին երկրորդ խաղակեսի վերջնամասում: 85-րդ րոպեին աչքի ընկավ Մաուրո Իկարդին, իսկ վերջնական հաշիվը ձևակերպեց Մատիաս Վեսինո Ֆալերոն՝ գոլ խփելով երկրորդ խաղակեսին ավելացված 2-րդ րոպեին:

«Ինտեր»-«Տոտենհեմ»՝ 2:1

Գոլերը՝ Իկարդի (85՛), Ֆալերո (90+2) - Էրիկսեն (55՛)