Կրեմլը հրապարակել է Փաշինյան-Պուտին բանակցությունների օրակարգը

Հայկական կողմը բանակցությունների օրակարգի մասին որևէ հրապարակում չի արել
Պուտին-Փաշինյան

Դեկտեմբերի 27-ին Մոսկվայում տեղի կունենան Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունները։ Փաշինյանը Ռուսաստանում է լինելու աշխատանքային այցով։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը՝ ներկայացնելով նաև հանդիպման օրակարգը։

«Նախատեսվում է քննարկել երկկողմ օրակարգի առանցքային թեմաները և եվրասիական տարածքի ինտեգրացիոն միավորումներում համագործակցության հեռանկարները», – նշված է հաղորդագրության մեջ։

Հայկական կողմը բանակցությունների օրակարգի մասին որևէ հրապարակում չի արել։