2018-ին ունեցել ենք սպանությունների ռեկորդային ցածր մակարդակ. Փաշինյան

Սա կարևոր ցուցանիշ է

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. 

«2018 թվականին ունեցել ենք սպանությունների ռեկորդային ցածր մակարդակ 1990 թվականից ի վեր: Սա կարևոր ցուցանիշ է: Կարևոր է նաև արձանագրել, որ բոլոր նրանք, ովքեր կփորձեն տնտեսական, քաղաքական, անձնային, խմբային որևէ հարց լուծել բռնության կամ զենքի միջոցով՝ կարժանանան արժանի հակահարվածի և խստագույն պատասխանատվության»,- գրել է վարչապետի պաշտոնակատարը: