Սպիտակ տանը մոտ աղբյուրը հայտնում է, որ չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին հայտարարություններին՝ ֆինանսների նախարար Ստիվեն Մնուչինի հետ կապված նրա դժգոհությունն աճում է։ Այս մասին հայտնում է CNN-ը։
Դեկտեմբերի 25-ին Թրամփը լրագրողներին վստահեցրել էր, որ վստահում է ֆինանսների նախարարին, ինչպես նաև համարում նրան տաղանդավոր և խելացի մարդ։
Աղբյուրի փոխանցմամբ՝ իրականում նախագահը Մնուչինին պատասխանատու է համարում հիմնական բորսային ինդեքսների անկման համար։ Նա նշել է, որ ֆինանսների նախարարը գտնվում է «նշանառության տակ», իսկ պետության ղեկավարի դժգոհությունը կարող է տանել Մնուչինի պաշտոնանկության։
0Comments