Աստղերը նախընտրում են Giuseppe Zanotti

Իմ կոշիկը ոճ է ձևավորում՝ լիովին փոխելով ջինսի տրամաբանությունը դրես կոդում
gz-7

gz-6

Իտալացի աշխարհահռչակ դիզայներ Ջուզեպպե Զանոտտիի կոշիկը հատկանշվում է համարձակ ու աչքի ընկնող դիզայնով, վառ գունային գամմայով, հարուստ դեկորներով և բարձրակարգ հումքով:

gz-1

Նրա ստեղծագործությունները զարդարում են Ջենիֆեր Լոպեսի, Միրանդա Քերի, Էն Հեթուեյի, Ջեսիկա Ալբայի և այլ աստղերի ոտքերը:

gz-2

Թոփ մոդել Անի Ռուբիկի համար Զանոտտին հատուկ հարսանեկան ամառային կոշիկներ էր մոդելավորել:

gz-3

Հռչակավորներից ոմանք մոդելավորողին անհատական հավաքածուներ են պատվիրում, ինչպես, օրինակ, Բեյոնսեն էր վարվել, երբ համերգային շրջագայության էր պատրաստվում:

gz-4

Վարպետն իր ստեղծագործությունների մասին սիրում է այսպես արտահայտվել. «Իմ կոշիկը տրամադրություն է ստեղծում, ոճ է ձևավորում՝ լիովին փոխելով ջինսի տրամաբանությունը դրես կոդում:

 

gz-5

Այն իդեալական է լինում այնպիսի իրավիճակներում, երբ հատկապես ժամանակ չունես երկար քեզնով զբաղվելու համար»: