Տավուշում կտրել են մոր և որդու պարանոցը

Կատարավում է քննություն

Տավուշի մարզում  դաժան սպանություն է տեղի ունեցել։  Այսօր՝ դեկտեմբերի 24–ին ժամը 10։50–ին անհայտ անձը զանգահարել է ոստիկանություն եւ հայտնել, որ Բերդ քաղաքի Ուտիքի փողոցի տներից մեկում մոր եւ որդու են սպանել։

Նախնական տեղեկություններով՝ սպանված կինը 87 տարեկան է, իսկ նրա որդին 57 տարեկան։

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարավում է քննություն։