Դուբայում տեղադրվել է տոնածառի աշխարհում ամենամեծ խաղալիքը

Ամանորյա խաղալիքը պատրաստվել է ԱՄՆ-ից Venue Arts դիզայներական ընկերությունը

Աշխարհում տոնածառի ամենամեծ խաղալիքը տեղադրվել է նախօրեին The Dubai Mall-ում։ Այժմ առևտրի-զվարճանքի կենտրոնի այցելուները կարող են լուսանկարվել  ավելի քան մեկ տոննա քաշ ունեցող խաղալիքի հետ։

360tv.ru կայքը, հղում անելով The National-ին, գրում է, որ Դուբայի տոնածառի խաղալիքն ունի 1,1 տոննա քաշ, 6,6 մետր բարձրություն։ Այն տեղադրվել է երկու գիշերվա ընթացքում,  15 մարդ է մասնակցել։ Երրորդ գիշերվա ընթացքում, քանի դեռ առևտրի կենտրոնը փակ է եղել, խաղալիքը բարձրացվել է վերև և կախվել հատուկ տեխնիկայի օգնությամբ։

Հսկայական խաղալիքի շուրջ տեղադրված են ևս չորս ավելի փոքր  չափսի խաղալիք։ Ամանորյա խաղալիքը պատրաստվել է ԱՄՆ-ից Venue Arts դիզայներական ընկերությունը։