Գեղեցկուհի Ջենիֆեր Լոուրենսը դարձել է Dior-ի նոր բուրմունքի դեմքը

Հոլիվուդյան աստղը զարդարում է աշխարհահռչակ ապրանքանիշի գովազդային նախաձեռնությունները
j-j

j-1

2012-ից սկսած հոլիվուդյան աստղ Ջենիֆեր Լոուրենսը զարդարում է ֆրանսիական Dior աշխարհահռչակ ապրանքանիշի գովազդային նախաձեռնությունները՝ ներկայացնելով նորաձևության այդ հեղինակավոր տան հագուստի հավաքածուները:

j-2

Այժմ արդեն ապրանքանիշը որոշում է կայացրել՝ դերասանուհուն հաղորդակից դարձնել նաև իրենց արտադրանքի մեկ այլ ուղղությանը՝ դարձնելով Ջենֆերին օծանելիքի նոր բույրի դեմքը:

j-3

Հատկանշական է, որ բուրմունքի անվանումը բրենդի կողմից դեռևս պահպանվում է որպես գաղտնիք, այն ստեղծողները բավարարվել են միայն տեղեկատվությամբ, որ օծանելիքը նոր էջ է բացելու Dior-ի պատմության մեջ:

j-5

Ի դեպ, վերջին անգամ Dior ապրանքնիշն աշխարհին որպես լիովին նոր պարֆյում ներկայացրել էր J'Adore օծանելիքը, այն էլ՝ հեռավոր 1999 թվականին:

j-5

Նոր բույրի հեղինակը Ֆրանսուա Դեմաշին է, ով որպես առաջատար պարֆյումեր նորաձևության տան հետ համագործակցում է 2006 թվականից: