ԱՄՆ-ն Իրանի հարցով ճնշում է գործադրել Հայաստանի վրա. Իրանում ՀՀ դեսպան

Երևանը մտադիր է ավելի շատ գազ ներկրել Իրանից
ա

Իրանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը Թեհրանում «Հայ-իրանական կապեր, հնարավորություններ և մարտահրավերներ» խորագրով հանդիպման շրջանակում հայտարարել է, որ վերջերս Հայաստանում տեղի ունեցած քաղաքական զարգացումները չեն ազդել երկրի արտաքին քաղաքականության վրա:

Ինչպես նշում է iran-daily.com կայքը, ՀՀ դեսպանը մանրամասնել է, որ Վաշինգտոնը Երևանի վրա ճնշում է գործադրել Իրանի հետ կապերը կրճատելու նպատակով:

 «ԱՄՆ-ն Հայաստանի հետ բանակցել է Թեհրան-Երևան կապերի վերաբերյալ, և նրանք հասկացել են, որ այդ հարաբերությունները մեծ նշանակություն ունեն մեզ համար»,-ասել է Թումանյանը:

Այս համատեքստում ՀՀ դեսպանն ընդգծել է, որ Երևանը մտադիր է ավելի շատ գազ ներկրել Իրանից, ինչպես նաև պատրաստակամ է ավելացնել Հայաստանից Իրան արտահանվող էլեկտրաէներգիայի ծավալը:

Նա նշել է, որ թեև Թեհրանն ու Երևանը թիրախավորել են երկու երկրների առևտրային շրջանառությունը հասցնել 1 մլրդ դոլարի, սակայն այդ ցուցանիշն առայժմ 200-250 մլն դոլարի սահմանում է: