Մոսկվան հուսով է, որ Հայաստանի նոր ղեկավարությունը տղամարդկություն կունենա ԱՄՆ ճնշումներին դիմակայելու համար

ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինի հայտարարությունը
Գրիգորի Կարասին

Մոսկվան հուսով է, որ Հայաստանի նոր ղեկավարությունը «տղամարդկություն» կունենա` ԱՄՆ-ի կողմից շանտաժին և ճնշումներին դիմակայելու համար, և ինքնուրույն որոշումներ կկայացնի: Այդ մասին РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը:

Հոկտեմբերին Երևան է ժամանել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը: Լրագրողների հետ հանդիպմանը նա՝ մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, նշել է, որ «ամերիկյան զենքն ամեն դեպքում լավն է, քան ռուսներինը»: Բոլթոնը նաև խորհուրդ է տվել Երևանին «ազատվել պատմական կաղապարներից» իր միջազգային հարաբերություններում:

«Այս տարի երկրում տեղի ունեցած արմատական փոփոխությունների ֆոնին՝ Վաշինգտոնի միջամտությունը ներքին և արտաքին հարցերում ավելի անտակտ է դառնում», - ասել է Կարասինը:

Դիվանագետի խոսքով՝ Բոլթոնը վիրավորական կերպով հայ ժողովրդի պատմական փորձն անվանել է «պատմական կաղապար», նաև կարգադրել է Հայաստանին գնել ամերիկյան զենք և հնարավորինս շուտ միանալ հակաիրանական պատժամիջոցներին:

«Եթե այդպիսին է հայ-ամերիկյան հարաբերությունների հանրային կողմը, ապա կարելի է միայն պատկերացնել, թե ինչ տեսակի «ձեռք կապոցի է» տեղի ունենում կուլիսներում», - ասել է Կարասինը:

«Հուսով ենք, որ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը, որը ստացել է խորհրդարանի ընտրություններում անհրաժեշտ մանդատ, իր մեջ տղամարդկություն կգտնի արտաքին շանտաժին և ճնշմանը դիմակայելու համար, կպաշտպանի ինքնիշխան իրավունքն ինքնուրույն որոշումներ կայացնելու համար` ազգային շահերին համապատասխան», - ընդգծել է փոխնախարարը: