Պուտինը նշել է 2019 թվականին ՀԱՊԿ զորավարժությունների գլխավոր նպատակը

Հարկավոր է գործընկերների հետ մանրամասն մշակել ընդհանուր խնդիրների հետ կապված համագործակցության բոլոր հարցերը
պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ 2019 թվականին ՀԱՊԿ զորավարժությունների ժամանակ անհրաժեշտ է Կենտրոնական Ասիայում անվտանգության ապահովման համար ՀԱՊԿ երկրների խնդիրների լուծմանն հետ կապված փոխգործակցության հարցեր մշակել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Մեր դաշնակիցների հետ ռազմական համագործակցության զարգացումը, հատկապես ՀԱՊԿ գծով: 2019 թվականի զորավարժությունների ժամանակ հարկավոր է գործընկերների հետ մանրամասն մշակել ընդհանուր խնդիրների հետ կապված համագործակցության բոլոր հարցերը՝ Կենտրոնական Ասիայում անվտանգության ապահովման համար», - ՌԴ ՊՆ ամփոփիչ կոլլեգիային ասել է Պուտինը: