Երևանի 2019-ի բյուջեն հետընթաց է

Երևանի ավագանու «Լույս» խմբակցությունը հաղորդագրություն է տարածել
լույս

Երևանի ավագանու «Լույս» խմբակցությունը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ 2019 թվականի Երևանի բյուջեի նախագիծը հետընթաց է նույնիսկ 2018-ի բյուջեի համեմատ, որը քննադատել էին իրենք:

Հաղորդագրությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Սիրելի համաքաղաքացիներ,

նոյեմբերի 14-ին Երևանի քաղաքապետարանը հանրային քննարկմանն է ներկայացրել Երևանի 2019 թվականի բյուջեի նախագիծը: Երևանի ավագանու ԼՈւՅՍ խմբակցությունը մանրամասն ուսումնասիրելով նախագիծը արձանագրում է, որ այն հետընթաց է նույնիսկ ի համեմատ 2018թ. Երևանի բյուջեի, որը այդքան քննադատեց Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցությունը և մի շարք հիմնավորումներով դեմ քվեարկեց վերջինիս:

Այսպիսով բյուջեի նախագծում նախորդ տարվա բյուջեի համեմատ իրականացվել են այն փոփոխությունները, որոնց նկատմամբ հրավիրում ենք ձեր ուշադրությունը.

☑️Պարգևատրումների, դրամական խրախուսումների և հատուկ վճարների բյուջեն նախորդ տարվա 758.5 մլն-ից աճել է մինչև 1 մլրդ 991.4 մլն: Ծախսային այս հոդվածը ավելացվել է 1մլրդ 232.9 մլն դրամով:

☑️Արտասահմանյան գործուղումների գծով ծախսերի բյուջեն նախորդ տարվա 62.7 մլն դրամից աճել է մինչև 112.7 մլն: Ծախսային այս հոդվածը ավելացվել է 50 մլն դրամով:

☑️Աշխատակազմի մասնագիտական զարգացման ծառայությունների բյուջեն նախորդ տարվա 9.2 մլն դրամից աճել է մինչև 169.1 մլն: Ծախսային այս հոդվածը ավելացվել է շուրջ 160 մլն դրամով:

Այս ծախսումների ավելացմանը զուգահեռ նվազեցվել են հետևյալ ծախսային հոդվածների համար նախատեսված միջոցները: