2018 թվականի ամենաբարձր վարձատրվող մոդելների վարկանշային աղյուսակը

Ցուցակը գլխավորել է Քենդալ Ջենները
մոդելներ

Forbes հանդեսը հրապարակել է 2018թ. ամենաբարձր վարձատրվող մոդելների վարկանշային աղյուսակը, որը, ինչպես և նախորդ տարի, գլխավորել է ամերիկյան թոփ մոդել Քենդալ Ջենները:

Ջենները մեկ տարում վաստակել է 22.5 մլն դոլար: Քսաներեքամյա Ջեներն այս տարի համագործակցել է Burberry, Versace, Fendi, Estee Lauder, Adidas, Longchamp և Calvin Klein բրենդերի հետ:

բհգ

Վարկանիշային աղյուսակի երկրորդ հորիզոնականում է Կառլի Կլոսը՝ 13 մլն դոլար ցուցանիշով:

գտփռֆ

Լավագույն եռյակը եզրափակել է միանգամից երկու մոդել՝ Քրիսի Թեյգենն ու Ռոզի Հանթինգթոն Ուայթլին, որոնք մեկ տարում 11.5–ական միլիոն դոլար են վաստակել: Նույն պատկերն է նաև 5-րդ հորիզոնականում, որտեղ տեղավորվել են բրիտանուհի Կառա Դելևինն ու բրազիլուհի Ժիզել Բյունդխենը՝ 10-ական միլիոն դոլար ցուցանիշով: 7-րդ հորիզոնականում գտնվում է Ջիջի Հադիդը, իսկ 8-րդում նրա քույրը՝ Բելլա Հադիդը: Ջիջին մեկ տարում վաստակել է 9.5, իսկ Բելլան՝ 8.5 մլն դոլար:

ոֆդս