Դոլարն ու եվրոն շարունակում են թանկանալ

Կենտրոնական բանկը հայտնում է
գումար

Կենտրոնական բանկից տեղեկանում ենք, որ ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ դեկտեմբերի 13-ին, կազմել է 485.23 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.11 դրամով, եվրոյի փոխարժեքը կազմել է 551.80 դրամ (աճել  է 1.96 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 614.16 դրամ (աճել է 6.11 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.32 դրամ (աճել է 0.01 դրամով):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. Արծաթ՝ 228.63 դրամ, ոսկի՝  19,434.33 դրամ, պլատին՝ 12,324.4 դրամ: