Գազը կթանկանա՞

Ռուսաստանի հետ գազի գնի վերաբերյալ պայմանագիրն ավարտվում է 2018 թվականի դեկտեմբերի 31-ին
գազ

«Ժամանակ» թերթը գրում է. «Ռուսաստանի հետ գազի գնի վերաբերյալ պայմանագիրն ավարտվում է 2018 թվականի դեկտեմբերի 31-ին: մեր ունեցած տեղեկություններով՝ այս պահին Ռուսաստանի հետ գազի գնի վերաբերյալ նոր բանակցություններ չեն վարվում, եւ մեծ է հավանականությունը, որ հունվարի 1-ից հետո Ռուսաստանը Հայաստանին գազ կվաճառի ավելի բարձր գնով, ինչի արդյունքում կբարձրանա նաեւ սպառողներին մատակարարվող գազի գինը:

Հայաստանի իշխանությունները դրա համար կսկսեն մեղադրել Ռուսաստանի իշխանություններին, որ նրանք չեն մտածում հայ հասարակության մասին, բայց պետք է հասկանալ, որ դրա իրական պատասխանատուն Հայաստանի իշխանություններն են»:

 Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում