Աննա Հակոբյանը՝ «Ալեքս տեքստիլ»-ի հագուստով

Իմ նպատակն է, որպեսզի հայ դիզայներները ճանաչելի լինեն նաև արտերկրում
ա

թ

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ու իր կինը՝ Աննա Հակոբյանը, պրոպագանդում են հայկական արտադրանքը։ Նրանք հաճախ են ներկայանում հայկական արտադրության հագուստներով։

ա

Վերջերս Աննա Հակոբյանը հանդիպել էր հայ դիզայներների հետ եւ պատրաստակամություն հայտնել աջակցել նրանց՝ կրելով նրանց հագուստները թե´ տեղական, թե´ միջազգային հանդիպումների ժամանակ:
«Իմ նպատակն է, որպեսզի հայ դիզայներները ճանաչելի լինեն նաև արտերկրում, որպեսզի մեր համերկրացիներն էլ ավելի շատ նախապատվություն տան հայկական արտադրանքին»,- ասել էր Աննա Հակոբյանը:
Այսօր Աննա Հակոբյանն իր աշխատանքային առօրյայում ներկայացել է հայկական «Ալեքս տեքստիլ» ընկերության հագուստով, հայտնում է Wnews.am-ը։