«Դեղին անթև բաճկոնները» Մակրոնի կուսակցության անունով գիլյոտին են տեղադրել փողոցում

Նախագահը պատրաստվում է դիմել ժողովրդին
Ֆրանսիա

Նոյեմբերի 17-ից Ֆրանսիայում հակակառավարական բողոքի ակցիաներ կազմակերպող «դեղին անթև բաճկոններ» շարժման մասնակիցները փողոցում գիլյոտին են տեղադրել՝ վրան երկրի նախագահ Էմանուել Մակրոնի կուսակացության անվանումը գրած:ֆրանսիա

Ինչպես նշում է Daily Mail-ը, սա արդեն ուղղակի սպառնալիք է 40-ամյա ղեկավարին:;

Հայտնի է, որ գիլյոտինը տեղադրվել է երկրի ֆինանսների նախարարի հայտարարությունից հետո, համաձայն որի բողոքի զանգվածային ակցիաներն աղետալի հետևանք կունենան տնտեսության ու զբոսաշրջության վրա:լ

Ցուցարարներն իրավապահների հետ բախումներից բացի հրկիզել են մեքենաներ, ջարդուփշուր արել խանութներ, ռեստորաններ ու զբաղվել վանդալիզմով:լ

Ակցիաների մասնակիցները պահանջում են  հարկերի իջեցում, նվազագույն աշխատավարձի բարձրացում, կենսաթոշակային արտոնություններ, ինչպես նաև Մակրոնի հրաժարականը:

մ

The Guardian-ը հավելում է, որ այսօր երկրի նախագահը մոտ երկու շաբաթ տևած լռությունից հետո պատրաստվում է ուղերձով դիմել ժողովրդին՝ նպատակ ունենալով հանդարտեցնել քաղաքացիական անհնազանդության ալիքը:

«Դեղին անթև բաճկոնների» բողոքի լայնամասշտաբ ակցիաները սկսվել են նոյեմբերի 17-ից: Իրավապահների հետ զանգվածային բախումներից, արցունքաբեր գազի կիրառումից, հարյուրավոր մարդկանց ձերբակալումից և վանդալիզմի համատարած դրսևորումից հետո նախագահ Էմանուել Մակրոնը համաձայնել էր զիջման գնալ ու հետաձգել բենզինի՝ հունվարի մեկից ծրագրված թանկացումը: Սակայն նույնիսկ այս քայլը չի բավարարել «դեղին անթև բաճկոններին», որոնց միացել են նաև ուսանողները, ինչպես նաև մեծ թվով անարխիստներ՝ երկրի տարբեր հատվածներից: