Ֆրանսիան հետաքննում է «դեղին բաճկոնների» ցույցերին ՌԴ ներգրավվածության մասին տեղեկությունը

Երկու երկրների միջև ներկա պահին կան հարցեր, որոնց վերաբերյալ տեսակետները տարբերվում են
ֆրանսիա

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ լե Դրիանը հայտարարել է, որ այդ երկրի պաշտպանության և անվտանգության գերատեսչությունների բարձրագույն քարտուղարությունը հետաքննում է Ֆրանսիայում տևական ժամանակ շարունակվող ակցիաների հետևում Ռուսաստանի ներգրավվածության մասին տեղեկությունների ճշմարտացիությունը Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

«Ես նման լուրեր եմ լսել… Տեսնենք, թե ինչ ցույց կտան հետաքննության արդյունքները: Ես որևէ բանի մասին դատողություններ չեմ անի, քանի դեռ չեն ստացվել հետաքննության արդյունքները»,- հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գերատեսչության ղեկավարը:

Նա հայտարարել է, որ երկու երկրների միջև ներկա պահին կան հարցեր, որոնց վերաբերյալ տեսակետները տարբերվում են, սակայն կան նաև հարցեր, որոնց վերաբերյալ երկու երկրները նույն տեսակետն ունեն կամ համագործակցում են միմյանց հետ: