Ցավոք, համաձայնության չենք եկել. Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը

Արցախի իշխանությունների հետ էլ պետք է քննարկենք
նախագահներ

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ անդրադարձել է Սանկտ Պետերբուգում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ ոչ պաշտոնական հանդիպմանը:

«Զրուցել ենք գերիների փոխանակման հետ կապված: Ցավոք, համաձայնության չենք եկել, բայց քննարկումները կշարունակենք: Գիտեք, որ իրենք առաջարկում են բոլորը բոլորի դիմաց սկզբունքը, բայց մենք այդտեղ խնդիր ունենք: Արցախի իշխանությունների հետ էլ պետք է քննարկենք: Զրուցել ենք նաև  բանակցային գործընթացի նախորդ պատմությունից, դրվագներից և այլն», - ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ դա ոչ թե հանդիպում է եղել, այլ շփում:

Փաշինյանը տեղեկացրել է, որ ԵՏՄ տնտեսական բարձրագույն խորհրդի նիստից հետո տեղի է ունեցել ԱՊՀ ֆորմատով ճաշ, որի ընթացքում էլ եղել է իր և Ադրբեջանի նախագահի շփումը: