Էյնշտեյնի կրոնական թեմայով նամակը վաճառվել է աճուրդում

Փաստաթղթի նախնական արժեքը կազմել է 11,5 միլիոն դոլար
asdfghj

Կրոնական հարցերի վերաբերյալ Ալբերտ Էյնշտեյնի նամակը՝ ուղղված փիլիսոփա Էրիխ Գուտկինդին, աճուրդում վաճառվել է 2,8  միլիոն դոլարով: Այս մասին հաղորդել է «Christie’s» աճուրդի տան մամուլի ծառայությունը:

Փաստաթղթի նախնական արժեքը կազմել է 11,5 միլիոն դոլար: Փաստաթուղթն իրենից ներկայացնում է պատասխան Գուտկինդի «Կյանքի ընտրությունը. ապստամբելու բիբլիական կոչը» գրքին: Նամակում հստակ շարադրված են Էյնշտեյնի փիլիսոփայական և կրոնական համոզմունքները:

Էյնշտեյնն այնտեղ գրել է, որ «Աստվածաշունչը միավորում է հարգարժան, բայց և պարզամիտ մարդկանց»: