Մաուրիսիո Պոչետինոն խոսել է «Արսենալի» դեմ խաղի մասին

Էմերիի հետ շատ լավ հարաբերություններ ունեմ
եսիմ ով

«Տոտենհեմի» գլխվար մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն Անգլիայի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրի «Արսենալի» դեմ լոնդոնյան դերբիից առաջ խոսել է առաջիկա խաղի և «զինագործների» գլխավոր մարզիչ Ունայ Էմերիի մասին։

«Էմերիի հետ շատ լավ հարաբերություններ ունեմ։ Նա հիանալի մարզիչ է և լավ է աշխատում «Արսենալում»։

«Արսենալը» միշտ եղել է լավագույն ակումբներից մեկն իր լավագույն ֆուտբոլիստներով և պատմության լավագույն մարզիչներից մեկի հիանալի աշխատանքով։

Մեզ շատ դժվար է լինելու, քանի որ մեր մրցակիցները շատ մեծ աշխատանք են կատարում այս մրցաշրջանում։ Նրանք հիանալի ֆուտբոլիստների են ձեռք բերել, որի արդյունքում որակյալ կազմ ունեն»,- ասել է արգենտինացի մարզիչը։