Նուրբ թխվածքաբլիթներ

Պատրաստվում են ընդամենը 4 բաղադրիչով
ք

ք

 

Բաղադրիչներ

1. Ցորենի ալյուր – 180 գ
2. Ձվի դեղնուց – 2 հատ
3. Կարագ – 100 գ
4. Շաքարավազ – 100 գ

 

Պատրաստման եղանակը

1. Փափուկ կարագը խառնել ձվի դեղնուցների հետ՝ մինչև կրեմանման զանգված ստացվի:

2. Այնուհետև ավելացնել շաքարավազը և ալյուրը, և նորից խառնել խմորը:

3. Խմորից փոքրիկ գնդիկներ ձևավորել և շարել պերգամենտով պատված տապակի վրա:

4. Թխել 200 աստիճան տաքացրած ջեռոցում 20 րոպե:

Աղբյուր՝ 168.am