Ես քաղաքական գործիչ եմ, և դա անտանելի է. Դոնալդ Թրամփ

Միսսիսիպի նահանգում իր կողմնակիցների առջև ելույթի ժամանակ Թրամփը նաև քննադատել է ամերիկացի քաղաքական գործիչներին
Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր քաղաքական դերն անտանելի է իր համար: Միսսիսիպի նահանգում իր կողմնակիցների առջև ելույթի ժամանակ Թրամփը նաև քննադատել է ամերիկացի քաղաքական գործիչներին:

«Նրանք տասնյակ տարիներ շարունակ միգրանտներին աշխատատեղեր էին տրամադրում ԱՄՆ-ում, փակում էին գործարաններ և ոչնչացնում ամբողջական ոլորտներ: Ես խոսում էի այդ մասին 20 տարի: Այն ժամանակ ես գործարար էի: Իսկ հիմա ինձ են ասում քաղաքական գործիչ: Ես քաղաքական գործիչ եմ, և դա անտանելի է»,- ասել է Թրամփը: