Վրաստանն ու Գերմանիան համաձայնագիր կստորագրեն ռազմական համագործակցության մասին

Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Գերմանիա
վաստան

Վրաստանն ու Գերմանիան երկկողմ համագործակցության ողջ ընթացքում առաջին անգամ համաձայնագիր կստորագրեն ռազմական ոլորտում համագործակցության մասին: Այդ մասին տեղեկություն է տարածել ՊՆ պաշտոնական կայքը:

«Վրաստանի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև ռազմական ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիրը կստորագրվի Բեռլինում: Այդ նպատակով Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Գերմանիա: Նրան կուղեկցեն Վրաստանի ՊՆ ղեկավարի առաջին տեղակալը, ինչպես նաև Վրաստանի Գլխավոր շտաբի պետն ու նրա տեղակալը: