Փոթորկից հետո ծովափը ծածկվել է տասնյակ հազարավոր ծովաստղերով

«Ծովաստղերի գորգն» ամբողջությամբ ծածկել էր ծովափի՝ մոտ 9 մետր լայնությամբ և 180 մետր երկարությամբ մի հատվածը
ծովաստղեր

Փոթորկից հետո Անգլիայի Լինքոլնշիր կոմսությունում ծովափը ծածկվել է տասնյակ հազարավոր ծովաստղերով: Այս մասին հայտնել է Independent-ը:

Ականատեսների խոսքերով՝ նրանք երբեք այսպիսի բան չէին տեսել: «Ծովաստղերի գորգն» ամբողջությամբ ծածկել էր ծովափի՝ մոտ 9 մետր լայնությամբ և 180 մետր երկարությամբ մի հատվածը:

դֆսֆգ Վերջին օրերի ընթացքում մի քանի խոշոր մակընթացություններ են եղել, ինչի հետևանքով էլ ծովային աստղերը հասել են ափ: