Իբրահիմովիչը 6 ամսվա պայմանագիր կկնքի «Միլանի» հետ

Այդ ընթացքում նա կստանա 2․2 միլիոն եվրո աշխատավարձ
Իբրահիմովիչ

Ամերիկյան «Լոս Անջելես Գելաքսի»-ի շվեդ հարձակվող, 37-ամյա Զլատան Իբրահիմովիչը համաձայնել է 6 ամսվա պայմանագիր կնքել իր նախկին ակումբի՝ «Միլան»ի հետ: Այս մասին տեղեկացնում է SportMediaset-ը։

 Այդ ընթացքում նա կստանա 2․2 միլիոն եվրո աշխատավարձ։

Իբրահիմովիչը «Միլան»-ում խաղացել է 2010-2012-ը՝ դառնալով Իտալիայի չեմպիոն ու սուպերգավաթակիր։ Նա 2018 թվականից է հանդես գալիս «Լոս Անջելես Գելաքսիում», որի կազմում MLS-ի կանոնավոր առաջնությունում մասնակցել է 27 խաղի, դարձել 22 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ։