Հիանալի թիմային հաղթանակ Ջիբրալթարում. Մովսիսյան

Ֆուտբոլիստը մեկնաբանել է Հայաստան-Ջիբրալթար խաղը
յուրա մովսիսյան

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ մեկնաբանելով Ազգերի լիգայի խմբային փուլի` Ջիբրալթարի հետ անցկացրած արտագնա հանդիպումը:

«Հիանալի թիմային հաղթանակ Ջիբրալթարում ...և, օհ, 4 գոլ: Առաջ Հայաստան»,- գրել է նա:

Նշենք, որ այդ խաղում մեր ընտրանին 6:2 հաշվով փայլուն հաղթանակ է տարել, իսկ Մովսիսյանը չորս գոլ է ուղարկել մրցակցի դարպասը` դառնալով հավաքականի պատմության առաջին պոկերի հեղինակը.