Հայտնի է Brexit-ի հարցով նոր նախարարի անունը

rexit-ի հարցով նախկին նախարար Դոմինիկ Ռաաբը հրաժարական էր տվել՝ նշելով, որ «չի կարող մաքուր խղճով պաշտպանել ԵՄ-ի հետ գործարքի համար առաջարկվող պայմանները
 Brexit

Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցով նախարար է նշանակվել Առողջապահության և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սթիվեն Բարկլին: Այդ մասին երկրի վարչապետ Թերեզա Մեյի աշխատակազմը տեղեկացրել է Twitter-ի միջոցով: Բարկլիի նշանակման հրամանագիրը թագուհի էլիզաբեթ Երկրորդն արդեն ստորագրել է:

46-ամյա Սթիվեն Բարկլին նախքան Առողջապահության փոխնախարարի պաշտոնը զբաղեցնելն աշխատել է ֆինանսական ոլորտում: Նա հանրությանը հայտնի է իր հակաեվրոպական հայացքներով, և 2016 թ. հանրաքվեի ժամանակ պաշտպանել է Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ից դուրս գալու որոշումը:

Հիշեցնենք, որ Brexit-ի հարցով նախկին նախարար Դոմինիկ Ռաաբը հրաժարական էր տվել՝ նշելով, որ «չի կարող մաքուր խղճով պաշտպանել ԵՄ-ի հետ գործարքի համար առաջարկվող պայմանները»: