Նգոլո Կանտեն պայմանագիր կկնքի Լոնդոնի «Չելսի»-ի հետ

Կանտեի ծառայություններով հետաքրքրված է ՊՍԺ-ն
դֆՍԴՖ

Լոնդոնի «Չելսիի» և կիսապաշտպան Նգոլո Կանտեի միջև բանակցությունները մտել են եզրափակիչ փուլ: Ամենայն հավանականությամբ, Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստն առաջիկայում կերկարաձգի պայմանագիրը «արիստոկրատների» հետ: Ինչպես հաղորդում է L’Equipe-ը, նոր համաձայնագիր կնքելու մասին կհայտարարվի այս շաբաթվա ընթացքում:

Ավելի վաղ ֆրանսիական ու անգլիական լրատվամիջոցները հաղորդում էին, որ Կանտեի ծառայություններով հետաքրքրված է ՊՍԺ-ն, սակայն ֆուտբոլիստը քանիցս հայտարարել էր, որ ցանկանում է կարիերան շարունակել Լոնդոնում, եթե կողմերի միջև հաջողվի համաձայնության հասնել նոր պայմանագրի վերաբերյալ: Կանտեի թարմացված աշխատավարձի չափի մասին, առայժմ, ոչինչ հայտնի չէ:

Հիշեցնենք, որ Նգոլո Կանտեն «Չելսիի» շարքերը համալրել է 2016 թվականի ամռանը՝ «Լեսթերի» հետ չեմպիոն դառնալուց հետո, իսկ այս ամռանը Ֆրանսիայի հավաքականի հետ հռչակվել է աշխարհի չեմպիոն: