Սաուդցի լրագրողի սպանության գործով 21-րդ կասկածյալին են ձերբակալել

Մեղադրանք է առաջադրվել ձերբակալվածներից միայն 11-ին
Ջամալ Խաշոգջի

Սաուդացի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության գործով 21-րդ կասկածյալին են ձերբակալել:

РИА Новости-իի հաղորդմամբ այս մասին հայտարարել է Սաուդյան Արաբիայի գլխավոր դատախազ Սաուդ-ալ-Մուաջիբը:

Բացի այդ, նշվում է, որ մեղադրանք է առաջադրվել ձերբակալվածներից միայն 11-ին:

Ինչպես ավելի վաղ հաղորդվում էր, հինգ մարդու համար դատախազությունը մահապատիժ է պահանջում, մյուսներին պատիժ է սպասվում՝ շարիաթի համաձայն:

Գլխավոր դատախազը նաև նոր մանրամասներ է հայտնել հետաքննությունից: Վերջինս տեղեկացրել է, որ Խաշոգջիին հայրենիք վերադարձնելու գործով զբաղվող հատուկ խմբի ղեկավարը հրամայել է վերացնել լրագրողին արշավի ձախողման դեպքում: