Վրաստանում նախագահական ընտրությունները կկայանան նոյեմբերի 28-ին

Այս մասին որոշում է կայացրել Վրաստանի ԿԸՀ-ն
ընտրություններ

Վրաստանի ՝ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կկայանա հինգշաբթի՝ հոկտեմբերի 28-ին: Այս մասին որոշում է կայացրել Վրաստանի ԿԸՀ-ն:

Նշենք, որ նախագահի ընտրությունների առաջին փուլին մասնակցել է 25 թեկնածու: Նրանցից ընտրությունների երկրորդ փուլ են անցել իշխող կուսակցության աջակցությունը ստացած անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին և միավորված ընդդիմության  թեկնածու Գրիգոլ Վաշաձեն:

ԿԸՀ-ի փոխանցմամբ, ընտրությունները կանցկացվեն 73 ընտրատարածքներում: Ընդհանուր առմամբ, հանրապետությունում կբացվի 3637 ընտրատեղամաս: Միասնական ընտրացուցակներով հաշվառված է 3 504 082 ընտրող: