Ջիբրալթար-Հայաստան հանդիպման բոլոր տոմսերը սպառված են

Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:45-ին
Հայաստան -Ջիբլարթար

Ազգերի լիգայի շրջանակում նոյեմբերի 16-ին կայանալիք Ջիբրալթար-Հայաստան ընտրական հանդիպման բոլոր տոմսերը սպառված են:

Այս մասին հայտնում է Ջիբրալթարի ֆուտբոլային ասոցիացիայի` Թվիթերի պաշտոնական էջը:

Հանդիպումը, հիշեցնենք, կկայանա վաղը «Վիկտորիա» ստադիոնում, որը 2 հազար հանդիսական է տեղավորում և տեղակայված է անմիջապես օդանավակայանի կողքին:

Ջիբրալթար-Հայաստան հանդիպման օրը՝ խաղի ժամին, նախատեսված է առնվազն 2 թռիչք:

Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:45-ին: