Պերուի հարավում գտնվող Տակնա քաղաքի Չալյապոլկա բանտում տեղի ունեցած խռովության ժամանակ կալանավորները պատանդ են վերցրել Ազգային քրեակատարողական ինստիտուտի (NPI) չորս աշխատակիցներին: Այս մասին նշվում է գերատեսչության Twitter-ի էջում:
Չորեքշաբթի երեկոյան, բանտարկյալների միջև ծեծկռտուք է սկսվել, որի ընթացքում նրանցից մեկը մահացել է, մեկ այլ բանտարկյալ էլ վիրավորվել:
«Բանտի անվտանգության ծառայության աշխատակիցները ներկայացել են նշված վայր և պատանդառվել: Այս պահին 4-ն են, նրանց հետ ամեն ինչ կարգին է», - նշվում է հաղորդագրության մեջ:
Կալանավայրը ներկայումս վերահսկվում է անվտանգության աշխատակիցների և ոստիկանության կողմից: Դատապարտյալները հրաժարվում են ազատ արձակել պատանդներին և պահանջում են դատախազության ներկայացուցչի ժամանումը, որն արդեն ուղևորվում է դեպքի վայր:
0Comments