Sotheby’s-ն աճուրդի կհանի ամբողջական ադամանդից ստեղծված բացառիկ մատանի

Գնահատվել է 150.000-250.000 դոլար
Ադամանդե

Ամերիկյան Apple ընկերության iPhone սմարթֆոնների արտաքին դիզայնի պատասխանատու սըր Ջոնի Այվն ու նրա գործընկեր Մարկ Նյուսոնը ներկայացրել են բացառիկ ոսկերչական զարդի՝ ադամանդի ամբողջական կտորից ստեղծված մատանու «նախագիծ»:

Ինչպես նշում է Daily Mail-ը, նմուշը գնահատվել է 150.000-250.000 դոլար: Դրա իրական տարբերակը դեռ նոր պետք է ստեղծվի՝ լաբորատոր պայմաններում աճեցված ադամանդից:

Աղբյուրը մանրամասնում է, որ բացառիկ մատանուն տիրանալու իրավունքն աճուրդի է հանվելու Մայամիում՝ Sotheby’s աճուրդի տան կողմից:

Դիզայներները կվերցնեն գնորդի մատի չափսն ու հատուկ նրա համար ամբողջովին ադամանդյա մատանի կստեղծեն: