Հնարավոր է «Ռեալ»-ը պայմանագիր կնքգի Սանտիագո Սոլարիի հետ

Բոլորը հավատացած են, որ նա կկարողանա լրացնել Զինեդին Զիդանի բացը
Ռեասլ

2 շաբաթ, 4 խաղ ու 4 հաղթանակ և «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը պատրաստ է պայմանագիր առաջարկել Սանտիագո Սոլարիին, որը նաև գլխավորում է մադրիդյան ակումբի 2-րդ թիմը, տեղեկացնում է Marca-ն:

«Արքայական ակումբի» նախագահը միջազգային դադարի ժամանակ հանդիպում կունենա արգենտինացի մասնագետի հետ և կառաջարկի կնքել պայմանագիր մինչև 2020 թվականի հունիսի 30-ը: Դրական պատասխանի դեպքում կողմերը կքննարկեն թիմի հետագա անելիքները և նպատակները ընթացիկ մրցաշրջանում:

Հաղորդվում է, որ «Ռեալում» մեծ հույսեր են կապում Սոլարիի հետ: Բոլորը հավատացած են, որ նա կկարողանա լրացնել Զինեդին Զիդանի բացը: