Հենրիխ Մխիթարյանը նշանադրվե՞լ է

Հարսնացուն հայ գործարար Միքայել Վարդանյանի դուստրն է
Հենրիխ Մխիթարյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը և անվանի հայ գործարար Միքայել Վարդանյանի դուստրը՝ Բեթին, նշանվել են: Այս մասին հայտնում է LosArmNews-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին:

«Մխիթարյանը և Բեթին նշանվել են, չնայած դրա մասին դեռ չեն հաղորդում»,- ասված է հրապարակման մեջ:

Նշվում է, որ լոնդոնյան «Արսենալ»-ի ֆուտբոլիստը և Grand Holding ընկերության սեփականատիրոջ դուստրը մեկ անգամ չէ, որ միասին մասնակցել են տարբեր միջոցառումների:

Հենրիխ Մխիթարյան