Ռազմական գործողությունները Ցխինվալիի տարածաշրջանում սկսել ենք մենք. Սաակաշվիլի

խինվալիի և Հարավային Օսիայի մյուս տարածքների ուղղությամբ՝ դրանք վերահսկելու համար
Սաակաշվիլի

Սոցցանցերում տարածվել է տեսանյութ, որտեղ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին խոսում է 2008թ. վրաց-ռուսական պատերազմի մասին: Տեսահոլովակում նա հայտարարում է, որ երբևէ չի թաքցրել, որ Ցխինվալիի ուղղությամբ ռազմական գործողություններ իրականացնելու որոշումը կայացրել է իր ղեկավարած կառավարությունը:

«Հարցին՝ մե՞նք ենք օգոստոսի սկզբին ռազմական գործողություններ իրականացրել մեր վերահսկողությունից դուրս գտնվող Ցխինվալիի և Հարավային Օսիայի մյուս տարածքների ուղղությամբ՝ դրանք վերահսկելու համար: Ես ավելի վաղ բացահայտ հայտարարել և այժմ էլ հայտարարում եմ, որ, այո՛,  Հարավային Օսիայի ուղղությամբ ռազմական գործողություններ սկսելու որոշումը մենք ենք կայացրել: Սա ծանր որոշում էր, որը, սակայն, կընդուներ ժողովրդի ու երկրի առջև պատասխանատվություն կրող ցանկցած ժողովրդավար պետություն»,- ասված է սոցցանցերում տարածված տեսանյութում:

Տեսանյութի ճշգրիտ ամսաթիվն անհայտ է: Տեսանյութում Սաակաշվիլիից բացի, երևում են Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Ալեքսանդր (Կախա) Լոմայան և  նախկին ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեն, ով 2018 նախագահական ընտրություններում միացյալ ընդդիմության կողմից առաջադրված թեկնածու է և պայքարում է նախագահի պաշտոնի համար:

2008 թվականի ռուս-վրացական պատերազմի հետևանքով Վրաստանը կորցրեց իր տարածքների 20%-ը, այդ թվում այն տարածքները, որոնք երկրի վերահսկողության տակ էին օգոստոսյան պատերազմից առաջ: