ՀՀԿ-ն համաժողովի փոխարեն խորհրդի ընդլայնված նիստ կանի. Շարմազանով

Բոլորիս հաջողություն եմ ցանկանում
Ես այդքան նախանձ չեմ, պարոն Մարուքյան

ՀՀԿ նոյեմբերի 11-ին համաժողովը տեղի չի ունենալու, փոխարենը տեղի է ունենալու կուսակցության ակտիվի հանդիպում, խորհրդի ընդլայնված նիստ։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Անդրադառնալով Էդմոն Մարուքյանի դիտարկմանը, որ խորհրդարան ՀՀԿ-ն չի անցնելու, Շարմազանովը նշեց․«Պարոն Մարուքյան ջան, ես շատ եմ ուզում, որ դուք անցնեք՝ ի տարբերություն ձեզ։ Հայկ Կոնջորյանի քայլից հետո չեմ կարող ասել կանցնեք, թե ոչ, բայց ես բոլորիս հաջողություն եմ ցանկանում։ Ես այդքան նախանձ չեմ, պարոն Մարուքյան, որ չուզենամ դուք լինեք խորհրդարանում»,-ասաց նա: