Բարսելոնան՝ 1/8 եզրափակչում

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում Միլանի «Ինտերը» սեփական հարկի տակ ընդունել է «Բարսելոնային» և ոչ-ոքի` 1:1 հաշվով ավարտել հանդիպումը
Բարսելոնա

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում Միլանի «Ինտերը» սեփական հարկի տակ ընդունել է «Բարսելոնային» և ոչ-ոքի` 1:1 հաշվով ավարտել հանդիպումը:

Այս արդյունքի շնորհիվ «Բարսելոնան» դարձել է առաջին թիմը, որն ապահովել է իր տեղը մրցաշարի 1/8 եզրափակչում:

Կատալոնական ակումբը 17-րդ անգամ է հաջողությամբ հաղթահարում Չեմպիոնների լիգայի խմբային փուլի արգելքը:

«Բարսելոնան», իր ակտիվում ունենալով 10 միավոր, գլխավորում է B խմբի մրցաշարային աղյուսակը: «Ինտերը» 7 միավորով երկրորդ տեղում է: «Տոտենհեմը» (4) բարձրացել է 3-րդ տեղն, իսկ ՊՍՎ-ն (1) եզրափակում է մրցաշարային աղյուսակը: