Մայքլ Ջեքսոնի բաճկոնը հանվել է աճուրդի

Նախնական գինը 200 հազար դոլար է
Ջեքսոն

Փոփ աստղ Մայքլ Ջեքսոնի կաշվե բաճկոնը նոր տեր կունենա։ «Միր24»-ի հաղորդմամբ, բաճկոնը Նյու Յորքում  ամենամյա աճուրդում է ներկայացվելու։ Նախնական գինը, աճուրդի կազմակերպիչների խոսքով, 200 հազար դոլար է։ Հենց այդ բաճկոնով է Ջեքսոնը հայտնվել Bad երգի տեսահոլովակում։  Բաճկոնի հետևի մասում փոփ-երաժիշտն ավելի ուշ ստորագրություն է թողել։

«Մայքլը կրել է այդ բաճկոնը միայն տեսահոլովակի նկարահանումներին, սա իսկական էքսկլուզիվ է։ 1998 թվականին նա այն անձամբ է հանձնել մեր տուն-թանգարանին։ Եվ միայն հիմա՝ 20 տարի անց, մենք որոշել են այն վաճառել»,- ասել է աճուրդի կազմակերպիչը։

Աճուրդում ներկայացվելու է նաև այլ իրեր, որոնք նախկինում պատկանել են Ջեքսոնին։ Օրինակ՝ նրա նկարների էսքիզներ և երգերի սևագրություններ։

Ջեքսոնը մահացել է 2010 թվականին։ Նա 15 անգամ Grammy մրցանակ է ստացել, 25 անգամ հիշատակված է Գինեսի ռեկորդակիրների գրքում։